Հայաստանի կառավարությունը մեկ րոպե լռությամբ հարգել է Քըրք Քըրքորյանի հիշատակը։ Հայտնի գործարարի ու բարեգործի, ինչպես նաեւ հայ ազգին մատուցած նրա ծառայությունների հիշատակը հարգելու առաջարկն արել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը։

«Քըրք Քըրքորյանը անկախության առաջին օրերից սկսած մեծ ներդրում է ունեցել մեր երկրի կայացման համար։ Ծանր տարիներին կարիքավորներին մատուցած նրա օգնությունը հնարավոր չէ գերագնահատել։ Մեր երկրի իշխանությունները միշտ հարգել են նրան եւ երախտագիտություն հայտնել, իսկ ժողովրդի շրջանում նա միշտ արժանի հարգանք է վայելել»,- հայտարարեց Աբրահամյանը։

Հիշեցնենք, որ Քըրք Քըրքորյանը մահացել է հունիսի 16-ին 98 տարեկան հասակում։