Եթե Եվրամիությունը չեղյալ չհայտարարի պատժամիջոցները, Ռուսաստանը կշարունակի ապրանքային էմբարգոն։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը։ Նա չի հստակեցրել, թե ինչ ժամկետով են երկարաձգվելու այդ սահմանափակումները, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Հիշեցնենք, որ 2014թ. օգոստոսի 7-ին, ի պատասխան մի շարք եվրոպական երկրների կողմից կիրառած պատժամիջոցների, Ռուսաստանը էմբարգո էր դրել ԵՄ-ից, ԱՄՆ-ից, Ավստրալիայից եւ Կանադայից ներկրվող կովի, խոզի մսի, մրգերի, թռչնամսի, պանրի եւ կաթի վրա։