Հայաստանը միացել է  Եվրոպա-Կովկաս-Ասիա միջանցիկ ուղու զարգացման միջազգային տրանսպորտի  «Սեւ եւ Կասպից ծովերում եկրաթուղա-ջերմանավային համալիրների շահագործման հիմնական սկզբունքների մասին» տեխնիկական դրույթին։

Ինչպես հունիսի 18-ին  կայացած Կառավարության նիստում հայտարարեց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, Համաձայնագիրը կարգավորում է նավահանգստային օպերատորների, աշխատակազմի, երկաթուղային եւ ծովային փոխադրողների աշխատանքը։ Պայմանագիրը նախատեսում է անհրաժեշտության դեպքում տարբեր պետությունների փոխադարձ աջակցություն, ինչպես նաեւ տրանսպորտային միջոցների եւ բեռների մասին նախնական տեղեկության փոխանակում։ «Դեպի ծով ելք չունեցող Հայաստանը դեպի Եվրոպա բեռնափոխադրումն իրականացնում է ավտոմոբիլային փոխադրամիջոցներով եւ վրացական Փոթի ու Բաթում նավահանգիստների տարածքով երկաթուղա-ջերմանավային անցումներով։ Փաստաթղթի ստորագրումը հնարավորություն կտա մեծացնել փոխադրումների ծավալը, ինչպես նաեւ զարգացնել մուլտիմոդալ փոխադրումները»,- նշեց Բեգլարյանը։