Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 38-ամյա Արսեն Ս.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա խոստովանել է, որ օրերս բաց դռնից մտնելով 64-ամյա Ալիկ Ի.-ի աշխատասենյակ՝ սեղանի վրայից գողացել է բջջային հեռախոս:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:





























