ՀՀ գյուղատնտեսության նախարարություն «Հայանտառ» պետական ոչ առեւտրային կազմակերպությունից ոստիկանության Էրեբունու բաժնում ահազանգ էր ստացվել, որ Էրեբունի վարչական շրջանի անտառապետության տարածքից 975 մետր երկարության փշալարը վնասել եւ գողացել են 312 մետր խողովակաշար, որի վրա եղել է 13 փական եւ 2 մետրանոց 325 երկաթե հենասյուն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հունիսի 16-ին ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Էրեբունու բաժնի ծառայողները. գողությունը կատարելու կասկածանքով, Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղից բերման են ենթարկել 52-ամյա Թադեւոս Շ.-ին, որը ներկայացվել է քննչական բաժին:

Կատարվում է քննություն: