Հայաստանը, հետեւողականորեն շարունակելով աջակցել ժողովրդավարական հասարակության ձեւավորմանը, մշտապես ընդգծել է եվրոպական կառույցների հետ համագործակցելու կարեւորությունը։ Այս մասին հունիսի 18-ին Երեւանում ՆԱՏՕ-ի
ԽՎ Rose-Roth սեմինարի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանի խորհրդարանը հավատարիմ է մնում երկրի օրենսդրությունը եվրոպական չափանիշներին ներդաշնակ դարձնելու քաղաքականությանը։ «Հայաստանի Ազգային ժողովի եւ ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի միջեւ համագործակցությունը սկսվել է դեռեւս 2002թ. մայիսին։ 2005թ եւ 2010թ. Հայաստանում արդեն ընթացել են Rose-Roth սեմինարներ։ Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտությանը, ապա այն պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով»,-ընդգծեց Սահակյանը։





























