Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, թե չի կարող լուրջ ընդունել նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի խորհրդական Ահմեդ Սեւերի «12 տարի Աբդուլլահ Գյուլի հետ» գիրքը։
Թուրքական OdaTV կայքի փոխանցմամբ՝ Աբդուլլահ Գյուլի մասին գրված գրքին ուղղված քննադատություններին միացել է վարչապետ Ահմեդ Դավութօղլուն։
Նա պնդել է, թե գիրքը միակողմանի տեսակետներով է գրված, որի համար ինքը չի կարող այն լուրջ ընդունել։
Նշենք, որ ընտրություններից հետո լույս տեսած «12 տարի Աբդուլլահ Գյուլի հետ» գիրքը մեծ արձագանք է գտել Թուրքիայում, որն առանձնապես կատաղեցրել է Էրդողանին եւ նրա կողմնակիցներին։
Գրքի մի հատվածում նշվում է, որ Աբդուլլահ Գյուլը 2008-ին Հայաստան է եկել իր անձնական որոշմամբ եւ հաշվի չի առել Էրդողանի եւ զինվորականության կարծիքը, ովքեր կտրականապես դեմ էին Հայաստան այցին։





























