Ֆրանսիայում դատարանի որոշմամբ սկսվել է Ռուսաստանի գույքի կալանավորումը։ Այս մասին ասված է մի շարք ռուսական ընկերությունների ստացած ծանուցագրերի մեջ։
Փաստաթղթում նշվում է 2014թ. հուլիսի 18-ի Հաագայի դատարանի վճիռը, որը վերաբերում է բանկային հաշիվների եղած դեբիտորական պարտքերին եւ միջոցներին։ Դա հանգեցրել էր մի շարք ռուսական ընկերությունների եւ դիվանագիտական ներկայացուցչությունների հաշիվների սառեցմանը, որոնց մի մասը հետագայում նորից բացվել էր։ Որպես հայցվոր՝ փաստաթղթում հիշատակվում է Hulley Enterprises Limited ընկերությունը, որը գրանցված է Կիպրոսում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Հիշեցնենք, որ հունիսի 17-ին Բելգիան կալանք էր դրել Ռուսաստանի պետական ակտիվների վրա։





























