Չեչնիայում, Դաղստանում, Ինգուշեթիայում բազմակնությունը պետք է թույլատրվի։ Այս մասին «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Չեչնիայի  նախագահ Ռամզան Քադիրովը։

«Նրանք, ովքեր մեզ դրա համար վայրենի են համարում, հենց իրենք են վայրենի, քանի որ դա կնոջ հանդեպ նորմալ, մաքուր եւ ճիշտ վերաբերմունք է»,- կարծում է չեչեն առաջնորդը։

Նրա խոսքով՝ օրենքը չի խախտվում, ՔԿԱԳ-ում գրանցվում է միայն մեկ ամուսնությունը։ «Ռուսաստանում 25 մլն մուսուլման է ապրում, իսկ իսլամը թույլ է տալիս բազմակնությունը։ Շատերը մտածում են դա սարսափելի է։ Իսկ ես ասում եմ. ցու՛յց տվեք ինձ մի տղամարդու, ով մի քանի սիրուհի չի ունեցել։ Չկա նման մեկը։ Նրանք բոլորը խաբում են իրենց կանանց։ Իսկ ես երբեք չեմ կարող խաբել իմ կնոջը, որովհետեւ բազմակնությունը լավ բան է, իսկ մի քանի սիրուհի ունենալը՝ վատ։ Եթե ես մի օր դեմ լինեմ բազմակնությանը, ուրեմն ես մուսուլման չեմ»,-եզրափակել է Քադիրովը։