Շվեդիայի արքայադուստր Մադլենը հունիսի 15-ին տղա է լույս աշխարհ բերել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով տեղական մամուլը։
Երեխան ծնվել է տեղական ժամանակով ժամը 13։45-ին։ Մայրն ու որդին իրենց լավ են զգում։ Նորածին արքայազնը կդառնա շվեդական գահի 6-րդ ժառանգը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Մադլենի առաջնեկը ծնվել էր 2014թ. փետրվարի 20-ին Նյու Յորքում։ Աղջկան կնքել էին Լեոնոր անունով։





























