Բաքվի Հեյդար Ալիեւի անվան մարզահամալիրում ըմբշամարտի մրցումների ժամանակ հունիսի 17-ին աշխատող մրցավարների, մասնակիցների եւ օպերատորների մոտ տեսողական տարօրինակ խնդիրներ են ծագել։

Ինչպես հաղորդում է contact.az-ը, ոչ պաշտոնական տվյալներով, երեկոյան մրցումների ժամանակ պայթել են լամպերը սրահի վերին հատվածում։ Սրահում թափվել է լամպերի փոշին։ Այսօր արդեն լուսանկարիչներն ու մրցավաները դժգոհել են տեսողական խնդիրներից, որոշների մոտ աչքերի կարմրություն է առաջացել, բոլոր լուսանկարիչներին ուղարկել են հիվանդանոց։

Մրցավարները մարտերը վարել են հատուկ ակնոցներով։ Եվրոպական խաղերի կազմկոմիտեից մեկնաբանություններ ստանալ դեռ չի հաջողվել։