ԼՂՀ պաշտպանության նախարարի պաշտոնից Մովսես հակոբյանի ազատման եւ ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնին նշանակվելու մեջ պետք չէ հետին միտք փնտրել։ Այդ մասին Երեւանում ՆԱՏՕ-ի Ռոուզ-Ռոթ սեմինարին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։
Նրա խոսքով, յուրաքանչյուր նման նշանակում տեղի է ունենում մանրամասն վերլուծության արդյունքում, նաեւ պաշտոնի թեկնածուի ընդունակությունների վերլուծության արդյունքում․ Հարցին,թ ե հնարավոր է, որ մովսես հակոբյանը Գլխավոր շտաբի պետ դառբա, ապա պաշտպանության նախարար, Սեյրան Օհանյանը պատասխանել է. «Պետք չէ այստեղ հետին միտք փնտրել։ Ընդհակառակը, դա հետապնդում է բանակին բարդ վիճակում օգնելու նպատակ, որպեսզի այն պահպանի իր մարտունակությունը հմուտ հրամանատարների ղեկավարությամբ»,- նշել է Օհանյանը՝ նկատելով, թե Հակոբյանի նշանակումը թարմություն կբերի Գլխավոր շտաբին։





























