Արժույթի միջազգային հիմնադրամը կաշառել է մի շարք հույն լրագրողների՝ պետպարտքի շուրջ իրավիճակն իրենց ձեռնտու կերպով լուսաբանելու համար։ Այդ մասին հայտարարել է ԱՄՀ-ում Հունաստանի նախկին ներկայացուցիչ Պանայոտիս Ռումելիոտիսը, հաղորդում Greek Reporter-ը։

Ելույթ ունենալով խորհրդարանական հանձնաժողովի առջեւ՝ Ռումելիոտիսը ասել է, թե մի խումբ լրագրողներ հատուկ կուրս են անցել Վաշինգթոնում։ Նրանց համար սեմինարներ է կազմակերպվել, որոնց ընթացքում լրագրողներին բացատրել են,թ ե ինչպես պետք է լուսաբանել ԱՄՀ եւ Եվրահանձնաժողովի դիրքորոշումները մամուլում, ռադիոյում եւ հեռուստատեսությունում։

Խորհրդարանի նախագահ Զոի Կոնստանտոպուլուն հայտնել է, թե հարցում է ուղարկելու ԱՄՀ՝ ԱՄՆ-ում սեմինարներին մասնակցած լրագրողների տվյալները պահանջելով։