Օղու, ծխախոտի եւ վառելիքի ակցիզների բարձրացումը կարող է հանգեցնել միայն սպառման աննշան նվազման։ Այդ մասին ասել է ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը՝ խորհրդարանում ներկայացնելով «Ակցիզային հարկի մասին» օրենքի փոփոխությունների նախագիծը։
Այսպես, օղու սպառման կրճատումը կարող է կազմել 2,1%, ծխախոտինը՝ 1,1%։ Լցակայանների գազի սպառումը կնվազի 1,7%, բենզինինը՝ 0,6%, դիզելային վառելիքինը՝ 0,2%։
Նշենք, որ ֆիննախն առաջարկում է ակցիզները բարձրացնել միջինը 10 տոկոսով՝ դրույքները ԵՏՄ-ի դրույքներին մոտեցնելու համար։ Գինու եւ կոնյակի համար ակցիզները չեն բարձրացվի որպես Հայաստանի համար գերակա ուղղություններ։




























