Հունիսի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռեյներ Մորելին` Հայաստանում վերջինիս առաքելության ավարտի կապակցությամբ:
ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին Հայաստանում իր պաշտոնավարման ընթացքում համագործակցության եւ պաշտպանական բնագավառում հայ-գերմանական համագործակցության զարգացմանն աջակցելու համար:
Դեսպան Մորելը նշել է, որ Գերմանիան կարեւորում է պաշտպանական բնագավառում համագործակցությունը Հայաստանի հետ եւ շարունակելու է ջանքեր գործադրել համագործակցության զարգացման ուղղությամբ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ երկկողմ համագործակցության ներկայիս ընթացքին, զարգացման հեռանկարներին ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող այլ հարցեր:





























