Հայաստանի իշխանությունները չեն օգտվում ԵՏՄ մրցունակ առավելությունից՝ ցածր ակցիզից։ Այս մասին հունիսի 18-ին՝ խորհրդարանում ծխախոտի, օղու եւ դիզելային վառելիքի ակցիզային հարկի բարձրացման քննարկումների ժամանակ, հայտարարեց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
«Այսօր մենք պետք է հենց դրանից օգտվենք։ Իսկ մենք, ընդհակառակը, չգիտես ինչու հենց այստեղ ենք ուզում ընդգծել. «Ահա մենք այսպես ազնիվ ենք խաղում ԵՏՄ-ում»։ Եթե ձեզ վրա ճնշում են գործադրում, այդպես էլ ասեք, Բայց ես վստահ եմ, որ այստեղ արտաքին ճնշում չկա»,- նշեց Մինասյանը։ Նրա խոսքով՝ ակցիզների փոփոխությունը կբարձրացնի տեղական արտադրանքի գինը, իսկ դա նշանակում է կկրճատի այն եւ սպառնալիքի տակ կդնի հարյուրավոր աշխատատեղեր։





























