Ոչ ուղղակի հարկերի բարձրացումը Հայաստանում այժմ ոչ նպատակահարմար է։ Այդ մասին հունիսի 18-ին խորհրդարանում հայտարարել է ՀՀկ-ական պատգամավոր, էկոնոմիկայի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը՝ «Ակցիզային հարկի մասին» օրենքի փոփոխությունների նախագծի քննարկմանը։
«Ակցիզի վճարողը սպառողն է։ Իսկ դա անուղղակի հարկ է, այսինքն՝ գները կաճեն։ Իսկ այստեղ խոսքը գնում է ալկոհոլի, ծխախոտի եւ վառելիքի մասին, այսինքն՝ սպառողների լայն շրջանակի է առնչվելու։ Եւ առաջարկվում է ակցիզի բարձրացում 10-25 տոկոս։ Դուք մյուս կողմից մոտեցեք, խթանեք բիզնեսի ակտիվությունը, խթանեք շրջանառությունը, դրանից էլ հար հավաքեք»,- ասել է Այվազյանը։
Նշենք, որ ֆիննախն առաջարկում է ակցիզները բարձրացնել միջինը 10 տոկոսով՝ դրույքները ԵՏՄ-ի դրույքներին մոտեցնելու համար։ Գինու եւ կոնյակի համար ակցիզները չեն բարձրացվի որպես Հայաստանի համար գերակա ուղղություններ։





























