ԱՄՆ Թենեսի նահանգի Մեմֆիս քաղաքում հրաձգությունէ  եղել եկեղեցում։ Միջադեպը տեղի է ունեցել եկեղեցական երգչախմբի փորձի ժամանակ։ Դեպքի վայր ժամանած ոստիկանների տվյալներով, ոչ ոք չի տուժել։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, վնասվել է եկեղեցական գույքը։

Նշենք, որ հունիսի 17-ին երեկոյան էլ հրաձգություն էր եղել Հարավային Կարոլինայի Չարլսթոն քաղաքում։ Սպանվել էր 9 մարդ։ Ոստիկանության փոխանցմամբ, դեպքը ռասիզմի դրսեւորում է եղել, զոհերը սեւամորթներ են, իսկ կրակողը սպիտակամորթ։