Չինացիներն ԱՄՆ-ում բնակարան ձեռք բերող օտարերկրացիների շարքում առաջին տեղն են զբաղեցրել: Այս մասին գրում է Lenta. ru-ն՝ վկայակոչելով The Wall Street Journal-ին:
ԱՄՆ Ռիելթորների ազգային ասոցիացիայի տվյալներով, անցյալ տարվա ընթացքում անշարժ գույք ձեռք բերող Չինաստանի քաղաքացիների թիվը 12-ից հասել է 16%-ի: Իսկ կանադացիների թիվը, որոնք մինչ այդ մեծ տարբերությամբ առաջին հորիզոնականում էին, 23-ից նվազել է 14%-ի: 3-րդ տեղում հնդիկներն են՝ 8% ցուցանիշով:
Ընդհանուր առմամբ, Չինաստանի քաղաքացիները 28.6 մլրդ դոլարի անշարժ գույք են ձեռք բերել, կանադացիները՝ 11.2 մլրդ, հնդիկները՝ 7.9 մլրդ դոլարի:
Չինացիների գնած բնակարանների միջին արժեքը կազմել է շուրջ 832 հազար դոլար, կանադացիներինը՝ շուրջ 380 հազար:





























