Ամերիկյան Կալիֆորնիա նահանգի Թութսի քաղաքից Կոնժո անունով շունն առջեւի թաթերի վրա ամենաարագ վազքի ռեկորդ է սահմանել: Այս մասին հաղորդում է Գինեսի ռեկորդների գրքի կայքը:

Կենդանին կարողացել է առջեւի թաթերի վրա 5 մետր տարածությունը հաղթահարել 2.39 վայրկյանում:

Շան տիրուհին՝ Յուլիա Պաստեռնակը տեղեկացրել է, որ Կոնժոն առջեւ թաթերի վրա տեղաշարժվել սովորել է վաղ տարիքում:

Lenta.ru-ի փոխանցմամբ, Գինեսի ռեկորդների գրքի փորձագետներն այս ձեռքբերումն արձանագրել են դեռեւս անցյալ տարեվերջին, սակայն կայքում միայն հիմա է ներառվել ռեկորդը: