Անհայտ անձիք դեղին ներկով են պատել Անիշ Կապուրի «Կեղտոտ անկյուն» քանդակը, որն առավել հայտնի է «Թագուհու հեշտոցը» (Queen’s vagina) անվանումով: Այն ցուցադրվում է ֆրանսիական Վերսալի պալատի տարածքում: Մասնագետներն արդեն քանդակի մաքրման աշխատանքներ են իրականացնում:

Lenta.ru-ն, վկայակոչելով The Guardian-ին, հաղորդում է, որ ոստիկանությունն առայժմ չի կարողանում գտնել արարքի մեղավորներին:

Կապուրի աշխատանքների ցուցահանդեսը բացվել է հունիսի 9-ին: «Կեղտոտ անկյուն» քանդակը Վերսալի հյուրերի շրջանում թեժ վիճաբանությունների առիթ է տվել: «Թագուհու հեշտոցը» անվանումը քանդակին տրվել է հենց նկարչի խոսքերից հետո, որը հենց այդպես է բնորոշել իր ստեղծագործությունը: