Բրիտանական Skytrax հետազոտական ընկերությունը ներկայացրել է աշխարհի լավագույն ավիաընկերությունների ամենամյա վարկանիշը: Ըստ The Daily Mail-ի, այն կազմվել է 19 մլն ուղեւորի շրջանում անցկացված հարցման արդյունքներով:
Այսպիսով, Lenta.ru-ի փոխանցմամբ, վարկանիշի առաջին տեղում Qatar Airways-ն է: Փոխադրողը նաեւ Մերձավոր Արեւելքի լավագույն ավիաընկերությունն է ճանաչվել:
Երկրորդ հորիզոնականում Singapore Airlines-ն է, երրորդ տեղում՝ Cathay Pacific Airways-ը:
Ռուսական ավիաընկերություններից լավագույն 100-յակում ընդգրկվել են «Աէրոֆլոտ»-ը (46-րդ հորիզոնական) եւ «Տրանսաէրո»-ն (68-րդը):
Skytrax-ը լավագույն բիզնես կարգ ունեցող ավիաընկերություն է ճանաչել Singapore Airlines-ը, լավագույն լոուքոսթեր է դարձել AirAsia-ն, լավագույն անձնակազմ ունեցող ընկերություն է ճանաչվել Garuda Indonesia-ն, իսկ լավագույն սպասարկման համար վարկանիշում տեղ է զբաղեցրել Emirates-ը:





























