Միջազգային տիեզերակայանի (ՄՏԿ) թռիչքի ուղեծրի բարձրությունը 900 մետրով ավելացրել են: «Կայանին ամրացված «Պրոգրես М-26М» տիեզերական բեռնատարի շարժիչները մշակել են հաշվարկային ժամանակը՝ 248 վայրկյան: Մանեւրումի արդյունքում ՄՏԿ-ի թռիչքի ուղեծրի միջին բարձրությունն 900 մետրով ավելացել է»,- հայտարարել են Թռիչքների կառավարման կենտրոնում:
Ըստ Gazeta.ru-ի, հիմա ուղեծրի բարձրությունը կազմում է 401.4 կմ:
Ավելի վաղ Արեւելյան տիեզերակայանն ՄՏԿ-ից առաջին տվյալներն էր ստացել:





























