Քանի դեռ սահմանադրական բարեփոխումների վերջնական տարբերակը պատրաստ չէ,  քաղաքական քննարկումներ չեն կարող լինել։ Այս մասին այսօր ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:

«Մենք չենք քննարկել սահմանադրական փոփոխությունների հետ կապված հարցեր, քանի որ դեռ վերջնական տարբերակը պատրաստ չէ։ Հենց վերջնական տարբերակը պատրաստ լինի,  քաղաքական քննարկումներ կլինեն»,- ասաց Շարմազանովը։