Անհասկանալի է, թե ազգային փոստային օպերատոր «Հայփոստ» ՓԲԸ-ի մասնավորեցման դեպքում ինչ է լինելու երեւանյան Փոստային գլխավոր բաժանմունքի շենքի հետ: Այս մասին հունիսի 18-ին խորհրդարանում հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի խորհրդարանական հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը:
Ըստ նրա, Երեւանի կենտրոնում գտնվող մի քանի հազար քառակուսի մետր մակերեսով այդ շենքը պետության սեփականությունն է:
Կառավարությանն առընթեր պետգույքի կառավարման գործակալության պետ Արման Սահակյանն իր հերթին նշեց, որ շենքի առաջին 10 հարկերը զբաղեցնում է փոստը կառավարող ընկերությունը՝ «Հայփոստ Տրաստ Մենեջմենթը»: Իսկ 10-16-րդ հարկերը պետգույքի հաշվեկշռում են. այնտեղ մի քանի պետական կազմակերպություններ կան, որոշ տարածքներ էլ վարձով են տրվում:





























