Հայաստանում թվային հեռուստատեսություն կարելի է ունենալ արդեն հիմա: Այս մասին հունիսի 18-ին խորհրդարանում հայտարարեց Հայաստանի տրանսպորտի եւ կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը:
Անալոգային եթերն ամբողջությամբ թվայինով կփոպարինվի 2016 թվականի հունվարի 1-ից: Քաղաքացիներն արդեն հիմա կարող են թվային ապակոդավորող սարքեր ձեռք բերել, որոնք շուկայում 8-9 հազար դրամ արժեն (շուրջ 20 դոլար - խմբ.): Առաքելյանի խոսքով, անապահով ընտանիքներին դրանք անվճար կտրմադրվեն:
Ներկայում Երեւանում եւ Արարատյան դաշտում թվային հեռարձակմամբ 18 հեռուստաալիք է հասանելի, մյուս մարզերում՝ 9:





























