Ճապոնիայի հարավում Սինդակե հրաբուխը 200 մետր բարձրությամբ մոխրի սյուն է արտանետել, հաղորդում է երկրի գլխավոր օդերեւութաբանական վարչությունը:

Արդեն երկրորդ օրն է, որ հրաբուխն ակտիվությունէ դրսեւորում 20 տարվա դադարից հետո:

Հիշեցնենք, որ Սինդակեի ժայթքումն արձանագրվել է մայիսի 29-ի վաղ առավոտյան: Խառնարանից օդ է բարձրացել մոխրի ու ծխի հսկայական ամպ:

Մասնագետները հրաբխին տվել են վտանգի առավելագույն աստիճան: Կուտինոերաբուձիմա կղզու բնակիչներին շտապ տարհանել են: