Թայվանական ավիաընկերությունների եւ հյուրանոցների արժեթղթերը բորսայում անկում են գրանցել այն բանից հետո, երբ երկրի Առողջապահության նախարարությունը հաստատել էր պետության տարածքում մերձավորարեւելյան շնչառական համախատանիշի (MERS) կորոնավիրուսի առաջին դեպքը։
Airports of Thailand ավիափոխադրողի արժեթղթերը էժանացել են 4.2 տոկոսով։ Ազգային ավիափոխադրող Thai Airways International-ի եւ Nok Airlines-ի արժեթղթերը՝ ավելի քան 3 տոկոսով։
Central Plaza Hotel արժեթղթերը էժանացել են 6.6 տոկոսով, իսկ Minor International հյուրանոցային ցանցի ընկերությունները՝ 3.3 տոկսով, գրում է ՌԲԿ-ն՝ վկայակոչելով Reuters-ին։
Թայվանում կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը գրանցվել էր հունիսի 18-ին։ Հիվանդը Օմանից ժամանած գործարար էր։




























