Ոստիկանության Աշոցքի բաժնի եւ ՀՀ ԱԱԾ ՍԶ ծառայողները Բավրայի սահմանային անցակետից բերման են ենթարկել 53-ամյա Հայկարամ Մ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա մայիսի 21-ից ոստիկանության Կումայրիի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 193 հոդվածի (Կանխամտածված սնանկությունը) մեղադրանքով: