Համացանցում լուսանկարներ են հայտնվել, որոնցում ագռավն ուտելուց հետո պլաստիկե ափսեն աղբամանն է նետում:
Դատելով նկարներից՝ խելացի թռչունը, ուտելով խոտի վրա ինչ-որ մեկի թողած պլաստիկե ափսեի պարունակությունը, այն տանում եւ աղբամանն է նետում:
Մաքրասեր ագռավի արարքը լավ օրինակ կարող է դառնալ հենց նրանց համար, ովքեր ուտելուց հետո ափսեն ու ճաշի մնացորդները թողել են խոտի վրա:






























