Ֆրանսիայի Ժիրոնդի դեպարտամենտում France 2 հեռուստաալիքով ազգային տեսարժան վայրերի մասին պատմող հաղորդման համար հնարք իրականացնելիս 12-ամյա աղջիկ է մահացել։

Ինչպես հայտնում է Sud Ouest-ը, աղջնակը պետք է մեծ բարձրությամբ աշտարակի վրա հնարք կատարեր, սակայն սայթաքել է, վայր ընկել եւ մահացել։ Ոստիկանությունը սկսել է հետաքննել միջադեպը եւ հարցաքննելու է հնարքը կազմակերպող Adrenaline ակրոբատներին, որոնք պարտավոր էին հնարքը կատարելիս ստուգել աղջկա անվտանգությունը։ Աշտարակը, որից ցած է ընկել աղջիկը, ունի 50 մ բարձրություն, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։