Թբիլիսիում հունիսի 14-ի կործանարար ջրհեղեղից հետո, կենդանաբանական այգում վարազի ձագին ողջ են գտել: Այս ողջ ընթացքում նա թաքնված է եղել պահեստարանի շենքում:

Նախօրեին կենդանաբանական այգեւ եւս մի բնակիչ էր հայտնաբերվել՝ աֆրիկյան պինգվինը: Իսկ ահա վագրի եւ բորենու գտնվելու վայրը դեռեւս անհայտ է:

Նշենք, որ ջրհեղեղի հետեւանքով Թբիլիսիի կենդանաբանական այգին մասնակիորեն ոչնչացել էր: կենդանիների մի մասը սատկել էր, մյուսներին հաջողվել էր փախչել: