Մեքսիկայի իշխանությունները Ռեյնոսա քաղաքում ոչնչացրել են թմրամաֆիային պատկանող մեծությամբ երկրորդ տեսանկարահանման ցանցը, որով նրանք հետեւում էին իրավապահներին: Այս մասին հաղորդում են Տամաուլիպասի նահանգի իշխանությունները:

Ցանցը կազմված է 39 տեսախցիկներից, որոնց օգնությամբ հանցագործները հետեւում էին զինվորականների ու ոստիկանների տեղաշարժին: Անօրինական ցանցը հայտնաբերել հաջողվել է ոստիկանների զգոնության շնորհիվ, որոնք կասկածելի են համարել քաղաքի փողոցներից մեկու տեսախցիկ տեղադրող երկու տենիկական աշխատողների վարքը: Հենց նրանք էլ ցույց են տվել մնացած բոլոր տեսախցիկները, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»: