Ընդլայնելով եւ խորացնելով ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները՝ Հայաստանը նորից ձեռք կբերի մեր պետականության ու ինքնիշխանության նկատմամբ Ռուսաստանի հարգանքը Այս մասին Երեւանում հունիսի 19-ին՝ ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի Rose Roth 89-րդ սեմինարի ժամանակ, հայտարարեց Տարածաշրջանային վերլուծությունների կենտրոնի ավագ վերլուծաբան Դավիթ Շահնազարյանը։
Նա վստահ է, որ ՆԱՏՕ-ն նույնպես պատրաստ է ընդլայնել եւ խորացնել հարաբերությունները Հայաստանի հետ։ Շահնազարյանի խոսքով՝ ներկայումս ակտիվորն քննարկվում է այն հարցը, որ Ռուսաստանըւ ցանկանում է ղարաբաղյան հակամարտության գոտում բացառապես ռուսական խաղաղապահ զորքեր տեղակայել։ «Ղարաբաղյան հակամարտությունը տարածաշրջանում միակն է, որի գոտում չկան ռուս խաղաղապահներ։ Ռուսաստանը փորձում է գործել ԵԱՀԿ Մինսկի խմբին զուգահեռ՝ այդ գործընթացին ներգրավելով Թուրքիային։ Դա չի կարող մեզ չանհանգստացնել։ Շատ կարեւոր է, որ միջազգային հանրությունը հնարավորինս պաշտպանի ԵԱՀԿ Մինսխկի խմբին»,- ընդգծեց Շահնազարյանը։


























