«Մարիաննա» ապրանքանիշի ներքո արտադրվող կաթնամթերքը վաճառվում է միայն վաճառակետերում (սուպերմարկետներ, խանութներ, մթերային կրպակներ):

Այս մասին հաղորդագրություն է տարածել «Մարիաննա» ընկերությունը:

«Շրջիկ վաճառողների կողմից բակերում եւ փողոցներում վաճառվող կաթնամթերքը (ապակե տարաներով), որը կներկայացվի որպես «Մարիաննա» ընկերության արտադրանք, չի պատկանում մեր ընկերությանը եւ մոլորության մեջ է գցում սպառողներին:

Մեր ընկերության արտադրանքը, տարբեր զանգվածներով, վաճառվում է միայն ֆիրմային փաթեթավորմամբ՝ պահպանելով կաթնամթերքի մակնշմանը ներկայացվող ստանդարտի պահանջները»,-ասված է հաղորդագրության մեջ: