Ռուսաստանում խոր տնտեսական ճգնաժամի կանխատեսումները չիրականացան., երկրի տնտեսությունը կայունության մեծ պաշար ունի։ Այս մաին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի ժամանակ։
«Դեռեւս անցյալ տարվա կեսին կանխատեսում էին, որ մենք խորը տնտեսական ճգնաժամի մեջ ենք լինելու։ Դա տեղի չունեցավ, մենք կայունացրինք վիճակը, մարեցինք իրավիճակի բացասական տատանումները եւ վստահ քայլում ենք բարդությունների վրայով»,- ասել է Պուտինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ռուս նախագահը կարծում է, որ իրենց հաջողվել է նաեւ կայունացնել փոխարժեքը՝ չկիրառելով կապիտալի շարժի սահմանափակումը եւ պահպանելով պահուստները։



























