Ամոթ մեզ բոլորիս, քանի որ Լեռնային Ղարաբաղում ավելի ժողովրդավարական ընտրություններ են կայանում։  Այս մասին Երեւանում հունիսի 19-ին՝  ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի Rose Roth 89-րդ սեմինարի ժամանակ, հայտարարեց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը։

Նա ընդհանրություններ չի տեսնում Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի պաշտպանական գերատեսչությունների միջեւ։ Կիրակոսյանի խոսքով՝ ԼՂՀ ՊՆ-ն չի ենթարկվում ՀՀ ՊՆ-ին, եւ ի տարբերություն Հայաստանի՝ Ղարաբաղն ապրում է չհայտարարված պատերազմի պայմաններում։ Հարցին, թե որտեղից են հայտնվում ԼՂՀ բանակի ռազմական ծախսերի համար անհրաժեշտ միջոցները, վերլուծաբանը նշեց. «Չգիտեմ, թե որտեղից են այն միջոցները հայտնվում։ Մյուս կողմից, Ղարաբաղում մարտական ոգին հետխորհրդային երկրների հետ համեմատած  ամենաբարձրն է, ինչը պայմանավորված է մարտահրավերներով լի միջավայրով»։