Բրիտանացի նկարիչ Անիշ Կապուրը վստահ է, որ ֆրանսիական Վերսալի պալատի տարածքում ցուցագրվող իր «Կեղտոտ անկյուն» («Թագուհու հեշտոցը») քանդակի դեմ վանդալիզմը քաղաքական բնույթ ունի:

Ըստ Lenta.ru-ի, արվեստագետը կարծում է, որ պատահածն ավելի շատ խոսում է ֆրանսիացիների անհանդուրժողականության, քան արվեստի հանդեպ նրանց վերաբերմունքի մասին:

Հիշեցնենք, որ հունիսի 17-ին անհայտ անձիք դեղին ներկով էին պատել արտ-օբյեկտի ներքին պատերը:

Կապուրի աշխատանքների ցուցահանդեսը բացվել է հունիսի 9-ին: «Կեղտոտ անկյուն» քանդակը Վերսալի հյուրերի շրջանում թեժ վիճաբանությունների առիթ է դարձել: «Թագուհու հեշտոցը» անվանումը քանդակին տրվել է հենց նկարչի խոսքերից հետո, որը հենց այդպես է բնորոշել իր ստեղծագործությունը: