2014թ. աշխարհում ահաբեկչությունների թիվն աճել է 35 տոկոսով, իսկ դրանց մահվան ելքերը՝ 81 տոկոսով, գրում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով Associated Press գործակալությունը։
ԱՄՆ պետդեպի զեկույցի համաձայն՝ անցյալ տարվա ընթացքում ահաբեկչական ակտերից զոհվել է մոտ 33 հազար մարդ։ Գրանցվել է 13.5 հազար ահաբեկչություն՝ աշխարհի 95 պետություններում։ Մեծ մասը գրանցվել է Մերձավոր Արեւելքի, Հարավային Ասիայի եւ Արեւմտյան Աֆրիկայի երկրներում։
2013թ. գրանցվել էր 10 հազար ահաբեկչություն, որոնց պատճառով զոհվել է 18 հազար մարդ։



























