Հին հույները վախենում էին հանգուցյալներից, որոնք գիշերը դուրս էին գալիս գերեզմաններից: Նման կարծիք են հայտնել Կամարինայի գերեզմաններում պեղումներ անցկացնող հնագետները, որոնցում թաղված դիակները պատված են քարերով: Ընդհանուր առմամբ, գիտնականները 2.905 շիրիմ են գտել:

Ըստ Lenta.ru-ի, ամերիկացի հնագետ Քերրի Սուլոսկի-Ուիվերը պեղումներ է անցկացնում սիցիլիական Կամարինա քաղաքի հին հունական գերեզմանատանը (մ.թ.ա. V-III դարեր): Այստեղ անհայտ սեռի մարդու մնացորդներ են հայտնաբերել, որը ծանր հիվանդություններ է ունեցել եւ տառապել քաղցից:

Բացի այդ, Popular Archaeology-ի փոխանցմամբ, գիտնականները հմայություններով ցուցատախտակներ են հայտնաբերել, որոնցից պարզ է դառնում, որ քաղաքի բնակիչները վախեցել են հանգուցյալներից եւ փորձել պաշտպանվել նրանցից: