WikiLeaks-ը ցուցակագրել է եւս 276.394 թղթածրար, որոնք Sony Pictures Entertainment-ից գողացվել են 2014 թվականի դեկտեմբերին: Այս մասին ռեսուրսի ներկայացուցիչները հաղորդել են Twitter-ում:

Lenta.ru-ի փոխանցմամբ, ֆայլերին կարելի է ծանոթանալ ինչպես ուղիղ հղումով, այնպես էլ որոնման արդյունքում:

2015 թվականի ապրիլի կեսերին ցուցակագրվել էր գողացված տվյալների առաջին մասը՝ կազմված 30.287 փաստաթղթից, 173.132 էլեկտրոնային նամակից եւ ընկերության աշխատակիցների 2.200 աշխատանքային էլեկտրոնային հասցեից:

Հրապարակումից հետո Sony ընկերությանը կասկածեցին կանանց, ինչպես նաեւ մաշկի գույնի պատճառով այլ աշխատակիցների խտրականության մեջ: Աշխատանքային ֆայլերը 2014 թվականի դեկտեմբերին Sony-ից գողացել էին հաքերային հարձակման արդյունքում: Այն, ենթադրաբար, պատասխանն էր «Հարցազրույց» ֆիլմի, որում ծաղրի են ենթարկում Հյուսիսային Կորեան: Սակայն միջադեպին հյուսիսկորեական հաքերների մասնակցության ապացույցներ չհայտնաբերվեցին: