Ռուսաստանն ու Ուկրաինան «դատապարտված» են համատեղ ապրելու՝ անկախ հանգամանքներից, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի նիստում։

«Ինչ էլ լինի, արդյունքում Ռուսաստանն ու Ուկրաինան «դատապարտված» են համատեղ ապրելու»,- ասել է Պուտինը եւ նշել, թե ռուսներն ու ուկրաինացիները մի ժողովուրդ են՝ ընդհանուր պատմությամբ եւ հոգեւոր արմատներով։