Բրիտանական Չեսթեր լե Սթրիթի 70-ամյա բնակիչ Բիլ Սթիվենսոնն իր այգում աճյունափոշով արկղիկ է գտել: Ըստ Lenta.ru-ի, դրա վրա նշված է եղել Թոմաս Լոուսոն Քոքսի անունն ու մահվան օրը՝ 2008 թվականի հունիսի 15:

Տղամարդը դիմել է տեղի ոստիկանություն, որոնք էլ անմիջապես գտել են հանգուցյալի ընտանիքին: Նրա եղբայրը ցանկացել է վերցնել արկղիկը, սակայն դա հնարավոր կլինի անել միայն Արդարադատության նախարարության թույլտվությունից հետո: Մինչ այդ, Քոքսի աճյունափոշին կմնա Սթիվենսոնի այգում:

Ըստ The Daily Miror-ի, ենթադրվում է, որ արկղիկն այգում թաղել են գողերը՝ որոշելով ազատվել անսպասելի ավարից: