Հնդկաստանի ծայրահեղ աջ «Շիվ Սենա» կուսակցության գործիչները Մահարաշտրա նահանգի Մումբայի կոմունալ ծառայություններից պահանջել են քաղաքը կանաչապատ սրբազան ծառերով:

Խոսքն առաջին հերթին սրբազան ֆիկուսի եւ բանյանի մասին է, որոնք հինդուիզմում սրբի կարգավիճակ ունեն: Ազգայնականների ներկայացրած ցանկում ներառված են նաեւ լայմը, աշոկան, թամարինդը եւ այլ ծառեր:

«Շիվ Սենա»-ի ներկայացուցիչ Հանումանտ Ռաջեն պարզաբանել է, որ հնդկական մշակույթը կարեւորում է բնությունն ու էկոլոգիական մաքրությունը, այդ պատճառով հնդիկները լրջորեն են վերաբերում ծառերին:

«Մեր հնագույն ավանդույթներում հիշատակվող բազմաթիվ բույսեր կարելի է օգտագործել բժշկական նպատակներով: Բացի այդ, դրանք հրաշալի մաքրում են օդը»,- պարզաբանել է Ռաջեն: