ԱՄՆ Սան Ֆրանցիսկո քաղաքի մոտակայքում գտնվող Անթիոք ավանում 17 մարդ է հոսպիտակացվել տեղական ջրաշխարհն այցելելուց հետո, հայտնում է CBS-ն։ Նրանց մոտ ախտորոշվել է քիմիական թունավորում։

Ջրավազանից օգտնվող մոտ 40 մարդ հայտնել է շնչառական խնդիրների  մասին, գրում է «Ռոսիյսկայա գազետա»-ն։

Ենթադրվում է, որ թունավորման պատճառը լողավազանի ջրում հայտնված քլորի եւ տեխնիկական հեղուկի խառնուրդն է։