ԱՄՆ Պետդեպարտամենտը հիշեցում է հրապարակել իր քաղաքացիների համար, որում կոչ է արել զգոն լինել Եվրոպական խաղերի ժամանակ։

Հայտարարության մեջ Պետդեպը հիշեցնում է արտասահմանում ԱՄՆ քաղաքացիների դեմ ահաբեկչության, ցույցերի եւ այլ բռնության ակցիաների սպառնալիքի պահպանման մասին։

Պետդեպը Ադրբեջանում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տվել գրանցվել Պետդեպի Smart  Traveler Enrollment Program  ծրագրում, որը հնարավորություն է տալիս տեղյակ լինել անվտանգության մասին վերջին նորություններից։