Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը կարծում է, որ Հայաստանի պետական ճարտարապետական համալսարանի ռեկտորի ընտրության գործընթացը իրականացվել է օրինականության սահմաններում: Այս մասին այսօր՝ հունիսի 20-ին, ռեկտորի ընտրություններից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Աշոտյանը:

«Որպես լիազոր մարմնի ղեկավար, մեզ համար շատ կարևոր էր գործընթացի օրինականությունը, այն ԶԼՄ-ների ուշադրության ներքո էր, բաց նիստով, ես գոհ եմ գործընթացի որակից: Կարևոր է, որ պոլիտեխնիկի ողջ անձնակազմը, ուսանողները, դասախոսները միասին զարգացնեն բուհի ուսումնական գործընթացը՝ հաշվի առնելով բազմաթիվ մարտահրավերները, վերջին ժամանակաշրջանում պոլիտեխնիկում տեղի ունեցած իրադարձությունները»,-ասաց նա:

Ավելի վաղ հաղորդել էինք, որ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտոր է ընտրվել ՀՅԴ-ական Ոստանիկ Մարուխյանը:

Քվեարկությանը մասնակցող` հոգաբարձուների խորհրդի 31 անդամներից 19-ը ՀՊՃՀ ռեկտորի գաղտնի ընտրություններում քվեարկել է Ոստանիկ Մարուխյանի, իսկ 12-ը` Հովհաննես Թոքմաջյանի օգտին, 1 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:

Մարուխյանին առաջինը շնորհավորել է Հովհաննես Թոքմաջյանը՝ մաղթելով նրան բեղմնավոր աշխատանք: