ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը ոչ մի պատճառ չի տեսնում 2018թ. նախագահական ընտրությունները ավելի շուտ կազմակերպելու համար, եւ այդ թեման երբեք չի քննարկվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Նա չի բացառել, որ Պուտինը իր թեկնածությունը կառաջադրի առաջիկա նախագահական ընտրություններում։ «Կցանկանայի հիշեցնել, որ Վլադիմիր Պուտինը ունի բոլոր սահմանադրական իրավունքները 2018թ. նորից իր թեկնածությունն առաջադրելու համար»,- հայտարարել է նա «Վեստի Սուբբոտի»-ին տված հարցազրույցի ժամանակ։





























