Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում հարյուրավոր տաքսիստներ բողոքի ցույցի են դուրս եկել մեքենաների օնլյան պատվերների ծառայության դեմ, քանի որ դրանց պատճառով նվազել է վարորդների եկամուտը։

Տաքսիստները փակել են երթեւեկությունը, կանգնեցրել մեքենաները, փորձել են շրջել դրանք։

Դրա պատճառով բախումներ են սկսվել ոստիկանության հետ։ Տուժածներ չկան, հայտնում է «Ռոսիա 24»-ը։