Ավստրիայի Գրաց քաղաքում ջիպի վարորդը մխրճվել է քաղաքի կենտրոնում կուտակված մարդկանց բազմության մեջ։ Կա 2 զոհ եւ ավելի քան 50 վիրավոր։ Չարագործը ձերբակալվել է։ Հանցագործության դրդապատճառների մասին ոչինչ հայտնի չէ։ Տեղական լրատվամիջոցները, հղում կատարելով ականատեսներին, հայտնում են, որ տղամարդը դիտավորյալ է մխրճվել ամբոխի մեջ, իսկ հետո դուրս գալով մեքենայից՝ հարձակվել է մարդկանց վրա։
Ինչպես հայտնում է Die Presse-ն, ջիպը երթեւեկել է 100 կմ/ժ արագությամբ։
Զոհվել են մեքենայի տակ ընկած հեծանվորդն ու մոտոցիկլիստը, գրում է ՏԱՍՍ-ը։





























